Ողջույն, Հյուր

ՆԱԽՈՐԴ ԷՋ

 

 

 
 
ՌԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ
                       
                      Մարտին Մուրադյանի թարգմանությամբ
 

               Եթե
 

 

Եթե կարող ես քեզ չկորցնել,
Երբ շ
ուրջ բոլորդ խուճապ է, աղետ,
Եվ չես  էլ ուզում կասկածը ցրել,
Որ դու կապ չունես այդ խուճապի հետ:

Եթե կարող ես սպասել անխոնջ,
Խաբվել, բայց ստին չդառնալ գերի,

 

Ատելի եղած ապրել անմռունչ,

 

Թեկուզ ոչ սուրբ ես, ոչ երանելի:

 

 

 

Եթե կարող ես երազել սթափ,

 

Մտածել, բայց չտրվել մտքերի,

 

Հաղթանակ ու գույժ ընդունել անխաբ,

 

Որպես երկվորյակ խաբեբաների:

 

 

 

Թե ճիշտն ես կարող լսել քո խեղված,

 

Սրիկաների կողմից դառած խայծ,

 

Սրբություններդ տեսնել փշրված,

 

Որոնք քեզ համար կյանք էին ու Աստված:

 

 

 

Եթե կարող ես խոյանքները քո

 

Աղբակույտի պես շպրտել ի դուրս,

 

Հետո նորից նոր հիմք դնել ու տուն`

 

Լռության մատնած կսկիծ ու կորուստ,

 

 

 

Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ

 

Ստիպել, որ քեզ ծառայեն անթեք,

 

Երբ նրանք արդեն թույլ են ու վտիտ

 

Եվ կամքդ է միայն պնդում. «Դիմացեք»:

 

 

 

Թե ամբոխի հետ ազնիվ ես, անքեն,

 

Արքաների հետ` հասարակ ու պարզ,

 

Ընկեր ու ոսոխ անզոր են քո դեմ

 

Եվ հաշվետու են մասամբ քո դիմաց:

 

 

 

Եթե դու վաթսուն վայրկյանով շքեղ

 

Րոպեին տաս արժանի ընթացք`

 

Քոնն է աշխարհն ու ամեն բան այնտեղ,

 

Ավելին` դու մարդ կլինես, Տղա’ս: