Ողջույն, Հյուր

Դ. Արամ Դոնաբեդյան (դիմանկարը՝ Սարգիս Համալբաշյանի)

Դավիթ Արամ Դոնաբեդիանը ծնվել է Բոստոնում 1959 թվականին: Ներկայումս ապրում Նյու-Յորքում:
2002-ին նա առաջին անգամ եղավ Հայաստանում; հետո` յուրաքանչյուր տարի պարբերականությամբ…
Գրող է, նկարիչ և` "Հանթեր" վարժարանի գրադարանավարը:
Ստեղծագործում է անգլերեն…
Հայաստանում նրա աշխատանքներն հրատարակվել են "Արտասահմանյան գրականություն","Ակտուալ Արտ" և Գյումրիի "Եղեգան Փող" գրական պարբերականներում: Նրա ստեղծագործությունները հայտնվել են նաև Ամերիկայում հիմնված Հայկական  ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի "Journal of Armenian Studies" պարբերականի էջերին:

Քվազիմոդո կիրակին

Քվազիմոդո բառը նշանակում է կիսով` կամ մասամբ ձևված, ու դա Զատկին հաջորդող առաջին կիրակին է, կամ Ստորին կիրակին: Գոյություն ունի նաև կուզիկի հարաբերությունը --Հյուգոյի վեպի մեջ տձև մանկիկը թողնված էր եկեղեցու աստիճաններին Քվազիմոդո կիրակի օրը:
Վերնագրի երկու բառի մեջ ոգու ու նյութի արհեստածին պսակադրության ձգտումը կա: Այնպես, որ դա միանգամայն համահունչ է բանաստեղծությունների ձևի ու բովանդակության հետ, ինչպես նաև այն կոչի հետ, թե տունը` տուն է անգամ եթե ծուռ գերաններով է կառուցած. մարդու տուն է, թեև, ոչ առանց հոգևոր երազի ու իմաստի կորստի:
Կորուստը ինչի՞: Խոստումը՞: Հնարավորության պոռթկումը: Ամուլ արահետ, որտեղ գտնում ենք ինքներս մեզ` հույսով կամ առանց անհրաժեշտ հույսի:

Քվազիմոդո կիրակին (PDF ձևաչափով, Հաբեթ Մուրադյանի թարգմանությամբ)



Yeghishe Charents - Poems;

Translated by Samvel Mkrtchyan (PDF format )




Բորիս Պաստեռնակ և Իոսիֆ Բրոդսկի

Բորիս Պաստեռնակ և Իոսիֆ Բրոդսկի (PDF ձևաչափով, Մարտին Մուրադյանի թարգմանությամբ)

 


 


DAVIT THE LAD

Told by Davit from the Tadeos Apostle Church village Recorded by Khachik Dadayan in 1985 (Translated by Varduhi and Habet Muradyans 2012)



ARTUR EDAR "STATE OF SPIRIT" (PDF formate, Translated by Habet Muradyan)

ARTUR EDAR "Zaccheus" (PDF formate, Translated by Varduhi Muradyan)



Ռոբերթ Ֆրոսթ

Կանգառն անտառում ձյունառատ երեկոյին

Ո՞ւմ անտառն է: Կարծես գիտեմ,
Տիրոջ տունը գյուղում է այն,
Բայց չի տեսնի, որ այստեղ եմ
Ու նայում եմ անտառին ձյան:

Զարմանում է գուցե իմ ձին,
Որ կանգ առանք անտուն հանդում,
Սառած լճի, ցրտի միջին,
Երեկոյի անլույս մթնում:

Ձիս քաշում է զանգակներն իր.
Հարցնելով. "Սխալ չկա՞":
Բայց սոսկ քամու սուլոցներն են
Պատասխանում հարցին նրա:

Լավն է անտառը, խորն է ու խավար,
Բայց ես խոստումներ ունեմ անկատար,
Մղոններ ունեմ անցնելու երկար,
Մղոններ ունեմ անցնելու երկար:

Հաբեթ Մուրադյանի թարգմանությամբ



Դինո Բուցատի

ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐԸ

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը



Andranik Karapetyan: Poems, Translated by Habet Muradyan

Mikael Zhamharyan: Monologue of Junior Mher, Translated by Habet Muradyan