Ողջույն, Հյուր
Հակոբ Մուշ

ԿՈՏՐՎԱԾ ՔԹՈՎ ՆԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

-Ասեմ, որ օրերից մի օր ես եղա Ախուվախի երկրում: Այն չափազանց փոքր լինելու պատճառով ոչ մի տեսակ քարտեզի վրա չկա: Եթե մի քիչ բարձրից ես թռչում չափազանց փոքր չափերով այդ երկիրն ամբողջովին երևում է: Ախ ու վախն երկիր ներթափանցեցին այն ժամանակ. երբ պալատական նախարարներից մեկը թագավորի ականջին տարօրինակ կերպով շշնջաց.
- Ձերդ մեծություն. ամենուր խոսակցություններ են պտտվում, որ թագավորությունից հեռացող մարդիկ ցանկանում են. իրենց հետ օտար աշխարհ տանել մեր փոքրածավալ երկիրը:
Որպեսզի նման անհեթեթություն թույլ չտրվեր. արքայական հրամանով. երկրից դուրս եկող ճանապարհներին աչալուրջ հսկիչներ ու հոտառու գամփռերի խմբեր տեղակայեցին: Որոնք չռած աչքերով խուզարկում էին ուղևորների գրպաններն ու բեռները: Նույնիսկ մարդկանց հատուկ խոշորացույց ապակու տակով էին անցկացնում: Իսկ ովքեր կասկածվում էին երկիրն առևանգելու մեջ. անմիջապես բանտարկվում էին:
Շուտով բոլոր բանտերը լցվեցին կասկածյալներով:
Դուք գիտեք, թե ինչ ծանր բան է կասկածյալ բանտարկյալ լինելը: Ամբողջ կյանքդ կանցնի հարցաքննությունների տակ: Ամենօրյա հարցաքննության ժամանակ. եթե մեղավորի կեցվածք չես ընդունում. քեզ ուզածի պես քոթակում են: Հարցաքննիչների խումբը լրջորեն կարող է հարյուր ու մեկ տարի նույն հարցը տալ քեզ: Որպեսզի քննիչները միապաղաղ հարցաքննությունից ձանձրույթ չունենային. հարցերը հնչեցնում են տարակերպ: Այսպես օրինակ.
-Ասա. ո՞ւմ համար երկիրը գողացար:
-Գողացա՞ր երկիրը?. ասա. ո՞ւմ համար:
-Ո՞ւմ .ասա. համար երկիրը գողացար...
Ձերբակալվածներն զգում էին, որ մեծ հիմարություն է. նույն բանի մասին շարունակ շրջուն հարց տալը:
Իսկ. երբ ամբաստանյալին միանգամից շրջապատում էին թվով շատ քննիչներ. քանի որ բոլորը հարց տալու նույն իրավունքն ունեին. նրանք հարցական նախադասության բոլոր բառերը հավասար վանկատելով բաժանում էին իրար մեջ. այնպես, որ հանկարծ հարց հնչեցնելուց մեկն անգործ չմնա: Եվ ամեն մեկն արտաբերում էր մեկ վանկ. իսկ ամենավերջում քննիչներից մեկն ասում էր վերջակետ: Վանքերը շեշտադրված առոգանությամբ արտաբերող քննիչները արժանանում էին բուռն ծափահարության: Երբ հարցաքննողների աթոռների տեղերը պատահաբար խառնվում էին իրար. վանկերի տեղում էլ շփոթ-շիլա էր լինում: Պատահում էր վերջակետն էլ էր իր տեղը փոխում:
Շրջուն նախադասություններից ու տարօրինակ շփոթներից խեղճ բռնավորների գլուխներն այնպես էր ցավից պտտվում, որ հազիվհազ արտաբերում էին.
-Ախ...վախ...ախ..ախ...վախ...
Դե. իհարկե. այսպիսի տարօրինակ հարցաքննություններից. բանտերը պետք է լցվեին ախ ու վախով:
Մի որոշ ժամանակ ժողովուրդը լուռ ու անտարբեր էր բանտարկյալների հանդեպ:
Վերջապես մարդիկ մի փոքր իրարով անցան.երբ ձերբակալվեցին հացթուխները: Նրանց կասկածում էին. իբր հացի խմորի մեջ թաքցրել էին երկիրը, որպեսզի օտարականներն իրենց հետ տանեին:
Մի քանի օր հաց թխող չկար: Մարդիկ սովածությունից ճմլվելով սկսեցին բացականչել.
-Ախ. հաց չկա...
-Վախ. երեխաները հաց չունեն ուտելու:
- Ախ...վախ...ախ...
Վաղ առավոտյան. ծիսակատարության ժամանակ. եկեղեցուց ձերբակալեցին արքեպիսկոպոսին.քանի որ նա աղոթել էր հացթուխների ու մյուս բռնավորների կյանքի համար:
Հավատացյալները ահաբեկված` երեսներին խաչ հանելով մրմնջացին.
-Ախ. արքեպիսկոպոսը...
-Ախ...վախ. արքեպիսկոպոսը...
Նույն օրը կեսօրին աշակերտների աչքի առաջ. կոպտաբար ձերբակալեցին ու ձեռնաշղթաներով տարան թվաբանության ուսուցչին. Քանի որ նա հաշվել էր. թե քանի մարդ են անտեղի փակվել բանտերում: Աշակերտները. դասը թողած. վախվորած ու լալահառաչ աղմկում էին.
- Ախ. մեր ուսուցիչը...վախ. մեր թվաբանության ուսուցիչը...
Երեկոյան` աշակերտներից առավել անհանգստացած իրար խառնվեցին զինվորները. երբ ձերբակալեցին զորանոցի պայտարին: Իբրև թե. նա փափուկ. դոփյունը խլացնող ռետինե պայտ է խփել ձիերից մեկի ոտքերին, որ երկիրը անձայն հեռու տեղ տանեն:
- Ախ. մեր այրուձին կպարտվի թշնամու բանակի առաջ: Վախ մեր ձիերը կաղում են. նրանց ոտքերին պայտեր չկան.- ինքնատիրապետումը կորցրած. տագնապահար աղմկեցին զինվորները:
Անհանգստություն արտահայտած զինվորներին շարք կանգնեցրին և հրամայեցին.
- Քայլքով դեպի բանտ:
Բոլորը սարսափահար ախ ու վախ անելով խոսում էին օր-օրի ավելացող բռնությունների մասին:
Ցիրուցան ախն ու վախը այնպես ծանրորեն էր երկրի սրտին նստել, որ նույնիսկ մարդիկ իրար ողջունում էին հետևյալ կերպ.
-Ախ.-ասում էր մեկը:
-Վախ.-պատասխանում էր մյուսը:
Փիլիսոփաններն իրենց մտքերը բացատրելիս ասում էին. <<ախ ու վախ>>:
Բանաստեղծներն իրենց գրքերում սիրտ թափանցող խոսք էին դարձել ախ ու վախը: Նույնիսկ ամենաշքեղ բառերն ախ ու վախի պոչեր ունեին:
Բոլոր տների տանիքներին. աղավնիների նման նստած. ախ ու վախ կար: Օդի մեջ այնքան շատ էր ախ ու վախը, որ նույնիսկ թռչող թռչունները բախվում էին դրանց:
Երկնքում լողացող ամպերը բախումից խուսափելու համար կանգ էին առնում
ու մառախլապատություն առաջացնում:
Մարդիկ ակնածանքով սպասում էին, որ երկրի տիրակալը ամեն ինչ կնկատի. բանտերի դռները բացել կտա, և փոթորկուն ախ ու վախը վերջ կունենա: Սակայն արքան. իր ամրոցում փակված երբեք չէր լսում ժողովրդի ախուվախը:
Ամեն օր հոծ բազմություն էր հավաքվում արքունիքի մոտ, որպեսզի թագավորին լսելի դարձնեն իրենց ախ ու վախը:
Երբ բազմությունը միաբերան <<ախ>> էր գոռում` ասես արքունի պարիսպների տակ թնդանոթ էր ահարկու որոտում:
Արքունիքը ժողովրդից բաժանող բարձր պարիսպը խոչընդոտում. թույլ չէր տալիս, որ ժողովրդի ձայնը իր գլխավերևով թռչի-հասնի թագավորին: Պարիսպը հատուկ կառուցված էր այնպիսի ամուր քարերից, որոնք թանձր լռություն էին պահում իրենց մեջ: Բազմության համառուն բղավոցի փոխարեն արքունիքին հասնում էր միայն քարերի ներսի լռությունը:
Այստեղ քիթը կոտրած նետը մի պահ խոսքին դադար տվեց. խորը հառաչեց ու շարունակեց.
-ես` նետս ուղղեցի իմ հերթին օգտակար լինեմ արքունի պարիսպների մոտ անվախորեն << ախ ու վախ>> աղաղակող ըմբոստ ժողովրդին: Բախտն ինձ օգտակար դառնալու հնարավորություն էր տվել: Միշտ չէ, որ այդպիսի պահ է լինում: Կարծում էի, որ ժողովրդի մեջ արթնացել է մի լավ բան, որ այդպես հուժկու աղաղակում են: Գիտակցում էի, որ նրանք ինչ որ մեկի կարիքը ունեն: <<Դե.պետք է գլխիդ զոռ տաս. մի բան ձեռնարկես. մարդկանց օգնելու համար>>.- մտածմունքի մեջ ընկած ասում էի ինքս ինձ ու նայում էի գլուխն ամպերով փաթաթուն արքունի պարսպին:
Փորերը դուրս ցցած ապառաժ քարերը ավելի էին շեշտադրում պարսպի ամրությունը:
Որոշ ժամանակ մտածելուց հետո. գտա իմ անելիքը: Ինչպես գինու շշի մեջ են մտցնում խցանահանն ու պտտեցնում. նույն կերպ քիթս անվախորեն մտցրեցի պարսպի քարերի արանքում ամրացած ցեմենտի մեջ: Անցք բացելու նպատակով գայլիկոնի նման սկսեցի պտտվել: Քթիցս ծուխ ու կայծեր դուրս թռան: Փորելիս. լռություն պահող քարերի միջից ճրթճրթոց-կրճտոց էի լսում: Նրանք զայրույթից աստղանման կայծ-կրակներ էին արձակում: Կայծերի խրձերից քիթս ավելի էր շիկնում: Որպեսզի քիթս չայրվեր ես հաճախ սուրալով թռչում էի մոտակա գետը և կարմրատակած քիթս թշշոցով սուզում էի սառնորակ ալիքների մեջ:
Չեք պատկերացնի այդ պահին ինչպես էի օրհնում գետի փրփրադեզ ջրերին. երևի միայն ծաղիկներն ու խոտերն են գետին այդպես գլխահակ օրհնում:
Օրեր շարունակ անընդմեջ քիթս տաքին ու պաղին էր առնում: Գուցե դրանից էր, որ քիթս կոտրվեց: Հանգիստս կորցրած անձրևի ու ձյան տակ էլ էի փորում:
Գիտեք. չեմ ափսոսում, որ քիթս կոտրվեց: Վերջապես ամուր պարսպի վրա անցք բացվեց: Եվ յուրաքանչյուրի ախն ու վախն այդ բացվածքով անցավ-հասավ պալատին: Բազմության որոդընդոստ բացականչությունը երկրաշարժից ավելի ուժգին ցնցեց պալատը: Մարդկանց ձայնի հզոր ալիքից. արքունիքի ներսում տեղ-տեղ ծեփոններ պոկվեցին ու շրմփոցով թափվեցին թագավորի գլխին: Ընկնող ծեփոններից մեկի հարվածից արքայի գլխի թագը գետին ընկավ:
Թագավորը վախից գլուխը բռնած կուչ եկավ ու սարսափազդու բղավեց.
- Ախ. իմ գլուխը... վախ իմ թագը...
Դա տիրակալի ապրած ամենասարսափելի օրերից մեկն էր: Արքան լսողությունը լարած լսում էր դրսից եկող ժողովրդի չընդհատվող ձայնը և անընդմեջ մտածում իր անվտանգության մասին:
Իրավիճակից դուրս գալու համար թագավորը իրեն օգնության հասած պալատականներին կարգադրեց, որ անհապաղ ազատ արձակեն ձերբակալածներին. այլապես իր դղյակի ամրությունը չի դիմանա բազմության ձայնի հզոր ալիքին:
Եվ ամենակարևորն այն է, որ երբ բացվեցին բանտի ծանր դռները արքան և մյուսները հասկացան, որ բազմության խրոխտ ձայնը շատ բան փոխեց երկրում:
***
Այս հեքիաթից դուք էլ մի գաղտնիք իմացաք բազմության ձայնի մասին:


ԶՈՐԱԿԱՆԻ ՆԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նաիրի երկրում մի քաջ զորահրամանատար էր ժամանակին ապրում: Նա թշնամու դեմ սարսափներով լի 126 պատերազմ էր շահել և չէր թողել, որ օտար օրենք ու կարգ մտնեն իր երկիր:
Ահեղ մի ճակատամարտում, որը կոչվում է նաև <<Վերքերի ճակատամարտ>>. զորավարը բազում վերքեր է ստանում, սակայն արիաբար կռվելով, փրկում է արքայի կյանքը: Այդ և անհամար սխրանքների համար կարմիր ժապավենով շքանշան է ստանում արքայից:
Թագավորությունում բոլորը սիրում էին քաջասիրտ զորավարին: Երեխաները հրաշալի բացիկներ էին ուղարկում նրան: Երկրի բոլոր անկյուններից մարդիկ. ոտքով. թե? ձիով գալիս էին նրան տեսության: Բանաստեղծները հնչեղ ներբողներ էին նվիրում. իսկ աղջիկները նրա լուսապսակով պատկերը հյուսում էին գորգերի վրա:
Քաջ զորավարի հանդեպ օր-օրի աճող սերն երկյուղ ու տրտմություն էր բերում թագավորին: Նա նախանձով ու չարությամբ մտածում էր. որ զորավարի ծավալուն փառքը իր շուքի տակ է առնում իրեն ու թագը: Թագավորը տարատեսակ զգացողություններով դարդի մեջ ընկավ և սկսեց խորը հառաչել: Ամեն անգամ հառաչելուց նրա թագի ամենամեծ մարգարիտը ձիթապտղի պես սևանում էր:
-Այս ինչ? է կատարվում. զորավարի խրթին փառքը արդեն սևացնում է իմ թագը.- անհանգստանալով. ինքն իրեն քրթմնջաց արքան:
Եվ զայրույթից կարմրատակած. իր մոտ կանչեց Հատուկ գործերի նախարարին. որի գործը միայն գոռոզ արքայի փառքն ու գովքը հատուկ կերպով պատրաստելն ու մունետիկների միջոցով երկրով մեկ թևածուն տարածելն էր:
- Մի տեսակ խայտառակություն է. ասես կռապաշտական ժամանակները վերադարձած լինեն: Բոլորը. կոկորդ պատռող.պոռթկուն կեցցեններով փառավորում են զորավարին: Իմ հպատակներն ինձ մոռանում են նրա կողքին: Խնջույքի եմ նստում. թթե` թատրոն գնում. լսում եմ նրա անունը.- նախատինքով դժգոհեց արքան:
Շշկլված նախարարը ծպտուն չհանեց. սակայն արքայի հանդիմանուն դժգոհությունը նրան անչափ ընկճեց ու մտահոգության մեջ գցեց:
Կատաղությունից կարմրատակած տիրակալը պատասխանի չսպասելով. ավելի գոռգոռուն դարձրեց իր խոսքը: Արքայական թանկարժեք թիկնոցը. մարմնի վրա օրորվելով. սաստիկ ընդգծում էր տիրակալի փրփրուն կատաղությունը:
-Պահանջում եմ. ամեն միջոց գործի դնեք. որ կասեցվի զորավարի վրա տեղացող փառքը.- որոտաձայն կարգադրեց արքան.- անմիջապես բացեք այն գաղտնարանը և ուսումնասիրեք. թե որտեղից է ահագնորեն գալիս նրա փառքը:
-Տեր արքա. մենք ուշիուշով հետևել ու տեսել ենք. որ զորականի փառքը գալիս է նրա անցած ճանապարհից.-մի կերպ կմկմաց դեմքի գույնը թռցրած նախարարը:
-Ամեն ինչ արեք. այդ ճանապարհը հիմնահատակ ավիրելու համար.- ցասումով կարգադրեց թագավորը:
-Բացի անցած ճանապարհից. տեր արքա. փառքը հովի նման թեթևորեն գալիս է. անեզր. հասկառատ դաշտերից: Նա բոլոր դաշտերը փրկել է ոսոխների բանակների հրկիզումից:
- Ահեղ կրակի տվեք. ոչնչացրեք դաշտերը. որ այնտեղից այլևս փառքը ծփանքով չգա.- դժգոհության ընդգծուն շարժումով վրա բերեց արքան:
-Անօգուտ գործ է դաշտերը հրկիզելը. քանի որ փառքը գալիս է նաև վարդերես աղջիկների հոգուց. որոնց բարբարոսները չկարողացան գերեվարել: Զորավարի հաղթ սուրը պաշտպանեց նրանց.- հազիվ լսելի ձայնով շշնջաց նախարարը:
-Նրանց ուղարկեք հեռու. բոլորին կնության տվեք օտարազգի տղամարդկանց:
-Ձերդ մեծություն. ասեմ իմանաք. որ զորականի փառքը գալիս է նաև հինավուրց երգ ու նվագից: Քանզի. նրա բազկի շնորհիվ. մեր երգերն այլաբարբառ չդարձան. անաղարտ մնացին թշնամիների պիղծ աղավաղումից: Հիմա բոլոր դահլիճները լցված են մաքրամաքուր երեգերով:
- Հետևեք. որ դահլիճները փակ մնան: Որ ոչ մեկը չհնչեցնի այդ երգերը:
- Բայց վաղը Ձեր ծննդյան օրն է: Հյուրեր են ժամանելու բոլոր մոլորակներից: Արքունական հրամանով Ձերդ մեծության ծննդյան օրն ամենքը պետք է հնչեցնեն այդ երգերը: Առանց երգի տարեդարձի տորթը չի կիսվում: Ձեր ծննդյան տորթը այնքան մեծ է թխված. որ հարյուր սայլ հազիվ են բերելու: Այն կտրատելու համար. առնվազն. հիսուն երգչախումբ պետք է հանդիսավոր կերպով խմբերգեր կատարեն:
Նախարարի խոսքերը ասես աղ էին ցանում թագավորի հոգու վերքին: Էլ ավելի խռովք ու թխպոտություն ավելացավ արքայի մռայլ դեմքին: Քանի որ խոսքն իր ծննդյան օրվան էր վերաբերում. չգիտեր ինչ ասեր: ՄԻ պահ կարկամած նայեց նախարարի դեմքին ու թույլ ձայնով թոնթորաց.
- Ինչ է մնում. որ անենք:
-Կարծում եմ.- ընդհատուն. դողդողացող ձայնով խոսեց նախարարը.- զորականին պետք է հեռացնել երկրից: Մարդիկ աստիճանաբար կմոռանան նրան:
Առանց շատ ու քիչ մտածելու. արքան հաճույքով համաձայնություն տվեց այդ մտքին:
Նույն օրը խեղճ զորականին վտարեցին իր հայրենիքից. որի համար բազում մարտեր էր մղել:
Թափառաշրջիկի տխրալի կյանքով. զորավարը քայլեց-անցավ աշխարհի շատ ճանապարհներով: Առանձին երկրների միապետեր վտարանդի զորավարին սիրով առաջարկեցին թանկարժեք գանձեր ու ոսկի. միայն թե. նա իրենց բանակը կառավարի:
Հայրենիքից հալածված զորավարը մերժեց բոլորին. ասելով. որ ինքը երդվել է. երբեք ու երբեք չծառայի օտար բանակի:
Արի զորավարը իր գոյությունը մի կերպ պահելու համար. մեկ այս. մեկ այն աշխատանքն էր փորձում կատարել. բայց ապարդյուն էին անցնում ջանքերը: Զինվորական գործից բացի խեղճը ոչ մի բան չէր կարող անել: Սովից չմեռնելու համար սկսեց մուրացկանությամբ հաց հայթայթել: Անխիղճ մարդիկ երբեմն քոթակ էին տալիս հացի կամ մանրադրամի փոխարեն: Պատահում էր խեղճի կողքին հայտնվում էին ուրիշ մուրացկաններ. որոնք վեճ ու արյունալի ծեծկռտուք սարքելով. ձեռքից խլում էին մուրացած գումարը:
Օրերից մի օր խեթացի միապետը. երբ լսեց. որ հարևան Նաիրի երկրի արքան իր զորապետին պաշտոնաթող է արել ու վտարել երկրից. անչափ ուրախացավ: Եվ մեծ. ծովից-ծով զորաբանակով. այրուձիով. փղերի գնդով արշավեց Նաիրի երկրի վրա: Առանց դիմադրության գրավեց ու ավիրեց բազում գավառներ ու քաղաքներ:
Արքան օրհասը չափազանց մոտ զգալով. ցավով հիշեց արի զորավարին ու զղջաց անխոհեմ արարքի համար:
- Անհապաղ գտեք ու ետ բերեք զորահրամանատարին. որ կռապաշտ. վայրագ բռնակալից մեզ ազատի.- պալատականներին կարգադրեց արքան:
Երկար որոնելուց հետո. պալատականները նրան գտան մի գիտենան մոտ մուրացկանություն անելիս:
Անմիջապես նրան բերեցին պալատ. վրայից հանեցին ցնցոտիները և զորավարի պերճաշուք համազգեստ հագցրին: Նրա թափառականությունից հոգնած մարմինը ասես գերյալ լիներ. անսովոր .խորթացած ձևով մի կերպ ծվարեց նոր հագուստի մեջ:
- Հիմա. նա նման է առաջվա քաջ ասպետին.- պալատականների ականջին ուրախ շշնջաց թագավորը. հայացքը չկտրելով զորավարից:
Հատուկ գործերի նախարարը դյութվածի պես բարեհամբույր ժպիտով արձագանքեց արքայի խոսքին:
Պահված տեղից աշխուժորեն բերեցին զորականի զենքերը:
Զորականը դողդոջուն ձեռքը դանդաղ տարավ ամրակուռ վահանին. բայց չկարողացավ այն վերցնել: Հետո ձեռքը մեկնեց լույսի պես փայլատակող սրին. որը սահելով ձեռքից ընկավ: Նա հավաքեց ողջ ուժերը. բայց սուրը կրկին ծանրորեն ընկավ:
- Այս ինչ? է պատահել մեր զորավարին:
-Օ. նա չի կարողանում զենքերը վերցնել:
- Էլ. մարմնում ուժ չկա.-անհանգստացան պալատականները:
Շատերի դեմքին անսովոր սառնություն իջավ: Ամենքը շփոթահար ու տագնապուն իրար խառնվեցին. բացի մի քանի նախարարներից. որոնք բոլորովին սովոր չէին ինչ-որ բաներից անհանգստություն ցուցաբերել:
Արքան սրից խոցվածի նման նայեց զորապետին ու չկարողացավ մի բառ արտաբերել:
- Զենքի ծանրությունը ինձ համար դարձել է անսովոր.-լացակալած աչքերով ու կերկերուն ձայնով ասաց զորավարը.- ախր. իմ մուրացիկ ձեռքը սովորել է միայն ափիս մեջ նետված դրամի ծանրությանը:
-Այո. երբ ձեռքը սովորում է մուրացկանության. այն այլևս չի կարող սուր. վրձին կամ քվեաթերթիկ վերցնել.- թագավորի ականջին շշնջաց ավագ խորհրդականը:
-Անկասկած. ես մեղավոր եմ.- տրտմորեն պատասխանեց արքան ու քար կտրեց մոտեցող թշնամու ահից:

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՆՏԱՌԸ

Անտառին շատ մոտիկ հրուշակեղենի մի խանութ կար:
Ամեն անգամ, երբ բրդոտ արջն անցնում էր այդ խանութի մոտով, նրա ախորժակը գրգռվում էր: Նա երկար հոտոտում էր օդն ու փնթփնթում.
- Այ, թե բուրում են թխվածքները:
Եվ մի օր էլ բրդոտը չկարողացավ իրեն զսպել, մտավ խանութ ու խոհարար-վաճառողին խնդրեց, որ իրեն մի կտոր թխվածք տա:
Խոհարարն արջին հացկացրեց, որ առանց դրամի թխվածք չի կարող տալ:
Արջը, օրեր շարոնակ, կանգնում էր հրուշակեղենի խանութի մոտ ու մտածում.
- Հըմ, դրամ որտեղի՞ց ճարեմ:
Երկար խորհելուց հետո նրա գլխում մի միտք ծագեց: Անտառից մի հաստաբուն ծառ կտրեց, այն քարշ տալով հասցրեց շուկա ու վաճառեց: Հետո հրուշակեղենի խանութից մի տորթ գնեց ու վերադարձավ անտառ:
Անտառաբնակ կենդանիները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է տորթ գնել:
Բրդոտն ամեն ինչ պատմեց նրանց:
-Ուրեմն, մենք էլ կարող ենք տորթ գնել,- ուրախացած աղմկեցին կենդանիները:
Ամեն մի կենդանի կտրեց իր բնի մոտ աճած ծառը ու տարավ շուկա: Ծառերը վաճառելուց հետո, նրանք մտան հրուշակեղենի խանութ ու գնեցին տարբեր տեսակի թխվածքներ:
Երբ կենդանիները կերան, վերջացրին, համեղ, շատ համեղ խմորեղենը, զարմանքով տեսան, որ անտառի բոլոր մեծ ու փոքր ծառերը կտրված են, անտառը ոչնչացել է, իսկ տեղը մնացել են անթիվ քանակությամբ կոճղեր:
Արջը մինչւ այսօր մտածում է, թե ի՞նչ եղավ անտառը, չէ որ ինքն ընդամենը մի ծառ է կտրել:
Նույնը մտածում են նաւ մյուս կենդանիները:


ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԹՌՉՈՂ ՆԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(նետերը շարքից)

 

Պատկերացրեք. հենց այնպես թռչելուց էլ. կարող եք շատ ու շատ բաներ տեսնել. ու դրանով կիմաստավորվի ձեր թռիչքը:

Երբ ես. աղեղից պոկված. օրորուն թռչում էի երկինք. իմ հետևից աղեղնավորները դժկամորեն քրթմնջում էին.

-Ծուռ նետ...

-Անականջ...

-Անպիտան...ծալապակաս...գիժ...

Դե՜. ես նրանց ուզած ուղղությամբ չէի թռչում: Նշանակետից միշտ հեռու էի սուրում: Հենց այնպես թռչելու համար. ինձ անորակ նետ էին համարում ու անպիտանության մասին չափազանց վատ խոսքեր քրթմնջում:

Նետաձիգների ծանր խոսքերը վիշապ օձի խայթոցի նման հոգիս թունավորում էին: բայց ես արդարացման խոսքեր չէի փնտրում. նրանց չէի պատասխանում ու շարունակում էի թռիչքս հարմարեցնել իմ խենթ ու խելառ ցանկություններին:

Ինձ համար շատ վայելուչ էր ծաղկած ծառերի. ձյունափառ լեռների և գունավոր դրոշներով զարդարուն հրապարակների վրայով ճախրելը:

Բարձրից զմայլանքով նայում էի բնապատկերների փոփոխությանը: Առանց խոսքի երկնքից դիտում էի երկիրը:

Գիտեք. երբ երկինքը Արևի շողերով է լցված. թռչելը հեշտ է դառնում. մարմինդ պատվում է զմայլուն. դուրեկան շողշողանքով: Բոլորովին չէի սիրում լույսից դատարկ տարածություններով թռչել: Անծայր տարածքներով սուրալիս. խաբուսիկ գույների մեջ չէի մոլորվում. ճշգրտորեն զանազանում էի լույսի ու մութի սահմանը. ինչը քչերին է հաջողվում:

Ամենահաճելին թռչունների կողքով սուրալն էր: Միշտ փորձում էի նրանց հետ հաղորդակցվել. սակայն արժանանում էի խեղճերի վախվորած հայացքին: Եվ նրանց հետ զրուցելու իմ փորձերն անհաջողության էին մատնվում: Բայց ես չէի հրաժարվում նրանց հետ զրույցի բռնվելու ցանկությունից:

Մի անգամ լայնացաև մի արծիվ անվախ նայեց ինձ և ասաց.

-Տեսնում եմ. դուք ուղեքցում եք ինձ: Բոլորը սիրում են. երբ իրենց ուղեկցում են:

Ճիշտն ասաց. ես շատ արծիվների էի հանդիպել. նրանց մեջ էլ համարձակները քիչ էին: Ես անչափ գոհ էի. որ նա ինձ հետ մոտիկից զրուցում էր:

-Շատ Կարևոր է. որ դուք ինձանից չեք վախենում:

-Ուղեկցողների չեն վախենում. նրանք միշտ բարի են լինում.-կռնչացրեց արծիվը:

«ՈՒրեմն. ուղեկցողներից չեն վախենում».-մտածեցի ես և մտքիս դրեցի. հենց այնպես անգործ երկնքում ճախրելը թողնեմ. որն արդեն ինձ համար առանձնապես կարևոր բան չէր: Չգիտեմ ի՞նչու որոշեցի ուղեկցող լինեմ: ՈՒղեկցողն այնքանով է լավ. որ կողքիդ զրուցակից ես ունենում. երբեմն էլ. ճանապարհիդ զարմանալի արկածների ես հանդիպում:

Որպեսզի ուղեկիցներիս ճանապարհից չշեղեմ կամ մոլորեցնեմ. դե. երկնքում էլ խոչընդոտներ ու կործանման ճանապարհներ կան. թռա հեռվում երևացող երկգագաթ լեռան մոտ. որին տեղաբնակները անվանում էին Արարատ:

Մոտեցա լեռան ամենաբարձր կատարին. ուր վերջանում էր ձյունը ու սկսվում կապտաթւ ամպի փեշը:

Մի պահ լուռ կանգնեցի և հանդարտորեն նայեցի. թե լեռը ձյան ծալ-ծալ շերտերով փաթաթուն գլուխն ինչպիսի՜ թովչանքով է փարել երկնքի կրծքին. ու մեղմիկ թախանձանքով ասացի.

-Դուք. բոլորովին չե՞ք զայրանա. որ ես Ձեր ձյունածածկ գագաթներն ընտրեմ. որպես ուղեցույց: Ճանապարհ ընկնելուց առաջ. ամեն մեկը պետք է ունենա իր կողմնացույցը: Առանց ուղեցույցի. երբեմն. ճանապարհորդությունը վատ վախճան է ունենում: Չեմ ցանկանում կուրորեն ուղեկցել որևէ մեկին:

Լեռը. ձյունոտ ճակատը կնճռոտած. պատասխանեց.

-Ասեմ. հինգ հազար տարուց ավելի. իմ շուրջբոլորն ապրող ժողովուրդն արդեն ինձ դարձրել է իրեն ուղեցույց: Երևի գագաթները դրա համար են. որ մարդիկ ուղեցույց դարձնեն: Եթե ցանկանում ես. ճանապարհ ընկնելիս. կարող ես հայացքդ հառել իմ գագաթներին:

Ափսոս. լեռը ոչ մի բացատրություն էլ չտվեց. իրեն ուղեցույց դարձնող ժողովրդի մասին: Հետո պատմությունից իմացա. որ խոսքը հայ ժողովրդին էր վերաբերվում:

Իմ որոշածի նման դարձա ուղեկցող: Ինձ համար շատ լուրջ գործ էր դա:

Աշնան ցրտերին. միշտ ճանապարհում էի չվող թռչուններին: Կանգնում էի շենքերի տանիքներին. իմ սլաքաձև քթով քամիների ուղղությունն էի ցույց տալիս թռչուններին ու մարդկանց: Երբեմն դժվար էր. քամիների դեմ հանդիման կանգնելը: Պաղ քամիների սարսռուն հարվածներից մարմինս ղողանջուն ասում էր.

-Սսսսսսսսսսսսըըը...

Գիտեք ահավոր տաք քամիներ էլ կան: Նրանք տոթակեզ անապատներից են անողոք փչում: Պաղ քամիներին ու զեփյուռներին ուղեկցում էի խորշակներով լեցուն անապատներ: Իսկ անմարդաբնակ անապատներում ուղտերի օրորուն քարավաններն էի առաջնորդում. որ մարդիկ ավազամրրիկներից շնչահատ չլինեին:

Բուք ու բորան օրերին. երկնքով սահող Ձմեռ պապիկի խաղալիքներով լի սահնակը սուրալով ուղեկցում էի երեխաների մոտ: Երբ մոտենում էի ամանորի նվերներին անհամբեր սպասող մանուկներին. նրանց աչքերի խորքում տաք շողեր էի տեսնում:

Երբ ուրիշի աչքերի մեջ շողեր ես տեսնում. հոգիդ ջերմանում է. մոռանում ես փոթորիկների մասին:

Աշխարհն էլ է շողերից ջերմանում:

Քանի որ շողերի մասին խոսք գնաց. ասեմ.իմանաք. բարձրահարկ շենքերի ստվերների պատճառով. լույսի ցոլցոլանքները պակասում են նեղլիկ փողոցներում: Ծեր փոստատարը դժվարանում էր լուսապակաս փողոցներում հասցեատերերին գտնել: Եվ մեծ թվով մարդիկ տխրում էին. որ ժամանակին չէին ստանում սպասված նամակները: Դրա համար. ժամանակ առ ժամանակ. ուղեկցում էի տարիքն առած փոստատարին:

Պատահում էր. իմ ճանապարհին չարաճճիություններ էի անում. փշրում էի մրից սևացած նկուղների նեղլիկ պատուհանների ապակիները և լույսն ուղեկցում էի մութ պատերից ներս:

Ինձ համար ամենադժվար գործը պատերազմի դաշտում՝ գնդակների տարափի տակ արիությանն ուղեկցելն էր:

Թշնամիներից իրենց հայրենիքը պաշտպանող զինվորների մոտ էի ուղեկցում խիզախությանը: Մարտի ամենաթեժ պահերին էլ արիություն առած մարտիկները բարձրագոչ «ուռաներով» էին ինձ դիմավորում:

Եթե թագավորները ուղեկցողների շքախմբեր չունենային. նրանց էլ կուղեկցեի. քանի որ տեսնում էի .նրանք ինչպես էին հաճախ ճանապարհից շեղվում: Փառասիրությունից ու հարստությունից փքված արքաները սիրում են ուղեկցողների բազմություն ունենալ: Բայց երբեք ուղեկից չեն ընդունում այն մարդկանց. որոնց կոշիկները մաշված են: Մի պարզ ճշմարտություն նրանք չեն հասկանում. որ շատ ճանապարհներով անցած մարդկանց կոշիկներն են մաշված լինում:

Զարմանալի բնավորություն ունեն տիրակալները. նրանք մյուսների նման չեն հմայվում իրենց այցելած վայրերի գեղեցկությամբ: Զվարթուն ճանապարհորդում են. որպեսզի տեսնեն. թե հպատակներն իրենց կալվածքների գլխին հո օյիններ չե՞ն խաղում:

Մյուս կողմից էլ. չէի ուզում արքաներին ուղեկցել. այն պատճառով. որ նրանք աչքերը չռած. ինչ տեսնում. համարում են իրենցը:

Անընդունելի է. երբ մեկին ուղեկցում ես. նա քեզ համարում է իր սեփականությունը:

Ես գլուխ չեմ հանում մի բանից. թե ի՞նչու արքաները այդքան լուրջ տեսքով ամեն բան համարում են իրենցը. չէ որ մյուսներն էլ արժանապատվություն ունեն:

Անասելի հպարտություն էի զգում ճանապարհորդներին ուղեկցելուց:

Եվ զարմանում էի. որ բոլոր ճանապարհորդներն անխտիր իրենց հետ ունենում էին դրամ: Ես նրանց փոխանցում էի մի գաղտնիք. որ առանց դրամի էլ կարելի է աշխարհին նայել ու հիանալ:

Իմ ուղեկիցներից ամենահետաքրքիրը նրանք էին. որ հետամուտ էին նոր աշխարհների բացահայտմանը: Նրանք շատ էին ուրախանում. երբ իրենց համար մի կորած բան էին գտնում:

Նրանք անդունդների խորքերում կորած աղբյուրներ . սարերի գրկում ծվարած հին ամրոցներ ու ուրիշ կորած բաներ էին գտնում:

Շատ զարմացացա. երբ տեսա. իրենց գտածը աշխարհին ցույց տալու համար. դաշտերի ու լեռների փաթաթուն ճանապարհների եզրերին իմ պատկերով ցուցանակներ էին կանգնեցնում:

Ստացվում էր. որ ցուցանակների վրա իմ պատկերուն նկարներով ճիշտ ուղղություն եմ ցույց տալիս. առանց մոլորեցնելու. օգնում եմ մարդկանց իրենց ուզած վայրը գտնելուն:

Եթե երբևէ որևէ տեղ գնաք. ճանապարհներին կհանդիպեք իմ ասած ցուցանակներին. որոնք անհնդատ ձեզ կհուշեն. թե ինչ ճանապարհ եք ընտրել:

Գիտեք. հիմա երազում եմ թռչել մի այլ մոլորակ. որտեղ ճամփեզրյա ցուցանակներ չկան. որ ինձ հուշեն .թե ուր եմ գնում ու քանի կիլոմետր կարող եմ գնալ:


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՆԵՏԸ (բեռնել հեքիաթի ֆայլը)