Ավետիք Սահակի Իսահակյան, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ: ՍՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից: Ծնվել է 1875-ի հոկտեմբերի 18 /30/-ին, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում: Նրա մանկությունն անցել է Ալեքսանդրապոլում ու Ղազարապատ գյուղում, որտեղ հայրն ուներ ջրաղաց և տնտեսություն: Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև սովորել է Ղփչախ (այժմ՝ Հառիճ) գյուղի Հառիճավանքի դպրոցում, որն Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախադուռն էր: 1889-92-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով լույս է տեսել 1892-ին «Տարազ» ամսագրում:
1893- մեկնում է Եվրոպա:
1895- վերադառնում է հայրենիք:
1896- Հայկական ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար ձերբակալվում և մեկ տարով բանտարկվում է Երևանի բանտում:
1898-Աքսորվում է Օդեսա մինչև 1899-ի հունվարը:
1900- Կրկին Եվրոպա: Դեգերումներից, ճամփորդություններից ու ձերբակալությունից հետո մոտ քսան տարի ընտանիքի հետ ապրում է Եվրոպայում (Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա):
1936-դեկտեմբերին վերադառնում և մշտական բնակություն է հաստատում Հայաստանում (Սովետական): 1946-57-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Մահացել է 1957–ի հոկտեմբերի 17-ին, Երևանում, թաղվել է Կոմիտասի այգու պանթեոնում: