Սամվել Հունանյան
«Արվեստն անընկճելի է բոլոր իրադրություններում»
հարցազրույց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանի հետ
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը հիմնադրվել է 2008 թվականին, ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ Շուշիի <<Սոս Սարգսյան>> մանկապատանեկան, <<Երվանդ Մանարյան>> տիկնիկային եւ դրամատիկական թատրոնների միաձուլման արդյունքում։ Թատրոնը ելույթներ է ունեցել ՀՀ քաղաքներում եւ ԼՂՀ ամբողջ տարածքում։ 2014 թվականին թատրոնում բացվել է տիկնիկային դահլիճը, որը միակն է Արցախում։ Թատրոնի նոր շենքը շահագործման է հանձնվել 2017 թվականին։ 2020 թվականին՝ ադրբաջանաթուքական ագրեսիայի ընթացքումթատրոնի շենքն հետակոծությունից վնասվել է։
-Էքզյուպերին ասել է, թե մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից։ Ձեր դեպքում, որպեսՇուշիի պետական թատրոն թատրոնի տնօրենի, դա կիրառելի՞ է, այսինքն՝ ճանապարհը դեպի թատրոն ա՞յդ կերպ է ընթացել։
-12 տարեկան էի, երբ մեր ընտանիքը Մարտակերտից եկավ ու բնակություն հաստատեց Շուշիում։Հասարակական հիմունքներով գործում էր տիկնիկային թատրոնի խմբակ, ուր հաճախում էի։ Երբ 2000 թվականին դպրոցն ավարտեցի, տիկնիկային թատրոնը պետական կարգավիճակ ստացավ ու սկսեցի աշխատել այդ թատրոնում։ Կիսավեր մի տուն էր հատկացվել մեզ, ուր փորձեր էինք անում։ Հետո աստիճանաբար մեզ օգնեցին, Հայաստանից Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Տիկնիկային արվեստի միությունը, դրամատիկական թատրոնըՄայր հայրենիքի մտավորականներն ու արվեստագետներն ամեն կերպ օգնում էին մեզ, որպեսզի Շուշիում հունի մեջ ընկներ մշակութային բնականոն կյանքը։
-Իսկ այժմ դերասանական կազմն ինչպե՞ս համալրվում։
-Դա մի քիչ բարդ խնդիր է ոչ միայն մեր, այլեւ՝ Ստեփանակերտի թատրոնի համար։ Երկու անգամ Երեւանի կինոյի եւ թատերական արվեստի պետական ինստիտուտը կուրս բացեց, ի դեպ, դրա շրջանավարտներից մեկն էլ ես եմ։ Հետո, երեւի ուսանողության սակավություն պատճառով, փակվեց։ Շուշիում կան Արվեստի դպրոցներ, որտեղ գործում են նաեւ թատերական խմբակներ եւ, որտեղից շնորհալի երեխաներ ենք ընտրում, մի քանի ամսով դերասանական արվեստի դասընթացներ ենք կազմակերպում նրանց համար ու ընդգրկում թատրոնի կազմում։ Երբեմն դերասաններ ենք հրավիրում։ Մենք նաեւ մեծ կարեւորություն ենք տալիս հյուրախաղերով հանդես գալը, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։Հատուկ է ուշադրությունը սահմանային գյուղերի հանդիսատեսների նկատմամբ։ Մենք կարող ենք նույնիսկ գնալ այն գյուղը, որտեղ ընդամենը հինգ երեխա կա։ Մեզ համար որոշել ենք, որ թատրոնը պետք է իր հանդիսատեսի հետ լինի եւ բոլորովին կապ չունի, թե այդ հանդիսատեսից մեզ որքան տարածություն է բաժանում։Որպեսզի հստակ պատկերացում կազմեք, ասեմ, որ մեր թատրոնը 26 ու կես հաստիք ունի, որոնցից 10-ը դերասանական է։ Կարծում եմ, ակնհայտ է, որ երեք ուղղությամբ 10 դերասաններով աշխատելը դյուրին չպիտի լինի։Նույն դերասանը եւ՛ տիկնիկային, եւ՛ դրամատիկ դերերում է զբաղված։
-Թատրոնի խաղացանկն ի՞նչ տրամաբանությամբ եք կառուցում։
-Եթե հիմա ասեմ, թե երեք թատերական ուղղություններով էլ ՝դրամատիկական, մանկապատանեկան եւ տիկնիկային, համաչափ արդյունավետությամբենքաշխատում, բնականաբար, անկեղծ չեմ լինի։ Մենք շեշտը դրել ենք տիկնիկային ներկայացումների վրա։ Ինչու՞, որովհետեւ Ստեփանակերտում Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն արդեն իսկ կա, որն այդ հիմնական ուղղությունն իր վրա է վերցրել ու տանում է առաջ։ Բայց երեխաների թատրոնի խնդիրը կմնար բաց, եթե այդ առաքելությունը մենքչստանձնեինք։ Տարվա ընթացքում շուրջ հարյուր ներկայացում ենք խաղում, որից60-70-ը՝ տիկնիկային։ Նկատենք, որ մեր փոքր թատրոնի համար դա բավականին լավ ցուցանիշ է։
-Ձեր թատրոնում դրամատուրգիական ձիրքով օժտված մարդիկ կա՞ն, ովքեր պիեսներ են գրում թատրոնի խաղացանկին ինքնատիպ երանգ հաղորդելով։
-Մեր թատրոնը փորձում է ժամանակավրեպ չլինել, անպայման պետք է ժամանակի զարկերակն զգալ եւ կապ չունի՝ պիեսը նախատեսված է մանուկ, թե՞ հասուն տարիքի հանդիսատեսի համար, ուստի մեծ ուշադրություն ենք դարձնումմեր ուրույն ասելիքին։Մեր թատրոնի գլխավոր ադմինիստրատորը Լիլիթ Մկրտչյանն է, ում հրավիրել ենք Գյումրուց, ինքը շատ խոստումնալից գրող է, հենց դրա համար էլ հրավիրել ենք։ Լիլիթը մեզ համար պիեսներ է գրում, բեմականացումներ է անում։
-Ինչպիսի՞ն էրՁեր մանկական հիշողություններում կիսավեր Շուշին, այնուհետ՝ քաղաքի կառուցումը, շենացումը, ու ինչպիսի՞ն է Շուշինայսօր՝վերստին պատերազմական իրավիճակում։
-Շատ դժվար է կառուցվել, դանդաղ, բայց հատկապեսվերջին 5-7 տարիների ընթացքում մշակութային կյանքի աշխուժությունն ակներեւ է։ Եւ արդեն լիարժեք կարելի է ասել, որ Շուշին Արցախի մշակութային մայրաքաղաքն է, իր հրաշալի տեսքով ու ոգով։ Ինչ վերաբերում է այսօրվան, պատերազմական արհավիրքներին, գաղտնիք չէ, որ Շուշիի Մշակույթի տունը, որտեղ գործում էնաեւ մեր թատրոնը, հրետակոծության է ենթարկվել ու վնասվել։ Ցավ եմ ապրում։ Թշնամու առումով էլ մարդ պիտի բախտ ունենա, մեր թշնամին դեռեւս չի գիտակցել, նրան հասու չէ այն պարզ ճշմարտությունը, որ մշակութային օջախ կամ եկեղեցի ավիրելով, պատերազմում հաղթանակի չես հասնի։ Դա ստորություն է, մինչդեռ պատերազմն հստակ իր կանոները պետք է ունենա։ Եւ թշնամին էլ՝ փոքր-ինչ արժանապատվություն։
-Հոկտեմբերի 11-ին ձեր տիկնիկային թատրոնի կազմով ելույթ ունեցաք Գյումրու նորաբաց <<Մտորումների թատրոնում>>՝որին ներկա էին նաեւ պատերազմի օրերին մեր քաղաքում օթեւանած արցախցի մանուկները։ Իսկ, մինչ այս, դուք առիթ ունեցե՞լ էիք լինել մեր քաղաքում։
-Անցյալ տարի մայիսի 9-ին։Այս անգամ մենք Գյումրիում ներկայացում խաղացինք արցախից ժամանակավորապես Հայաստան եկած մեր հիմնական հանդիսատեսի համար, որպեսզի մեր հանդիսատեսն զգա, որ մենք մշտապես իր հետ ենք։ Բոլոր ժամանակներում՝ անկախ պատերազմից։ Արվեստն անընկճելի է բոլոր իրադրություններում։
-Իսկ ներկայում՝ գտնվելով Գյումրում, Արցախից լուրեր ստանու՞մ եք։
-Բարեբախտություն է, երբ հաջողվում է հեռախոսով երբեմն զրուցել։ Ընդամենը ձայները լսելով, հասկանում ենք, որ լավ են։ Թատրոնն այժմ շարունակում է իր կյանքը իգական սեռի ներկայացուցիչների շնորհիվ, մեր թատրոնի տղամարդիկ այժմհիմնականում առաջնագծում են։ Իսկ ովքեր էլ եթե առաջնագծում չեն, որպես կամավորներ են կռվում։Իհարկե,բոլորի հետ կապ ենք պահում, ու բոլորն էլ շատ բարձր տրամադրություն ունեն։ Ես սա հենց այնպես չեմ ասում, նրանք մեզ են գոտեպնդում, որ ամեն ինչ լավ է լինելու։
-Ռազմափորձագիտական կարծիքներ են հնչում, թե այս պատերազմը տեւական կլինի։ Ժամկետներ, իհարկե, չեն նշվում, իսկ դուք՝անձամբ, ենթադրություններ ունե՞ք այս հարցում։
-Ես ընդամենը կարող եմ իմ ցանկությունն հայտնել։ Ռազմագետ չեմ, քաղաքագետ չեմ։ Մեծ հաղթանակները, որպես կանոն, մեծ կորուստներով են ձեռք բերվում, բայց ես հույս ունեմ, որ այս պատերազմը չի ձգձգվի եւ ամբողջ հայության միասնականության արդյունքում, մենք նվաճելու ենք վերջնական հաղթանակը։ Ես չգիտեմ, թե այսքան զոհեր ունենալուց հետո որչա՞փ դառնությամբ ենք շարունակելու ապրել, բայց ուզում եմ, որ այս մեկ հաղթանակն այլեւս վերջնական լինի։ Եւ վերջնականապես մեր դիրքերն ամրապնդած, վստահ ապրեինք, բացառելով պարբերական, կրկնվող պատերազմների հավանականությունը ումեր սերունդները մեր հողում ժառանգեին խաղաղ երկինք։