Ողջույն, Հյուր

Ստեփան Միքայելյան 

ՏԱՏԻ ՇԱԼԸ

Տատի շալը
Տաքուկ, տաքուկ,
Տատի շալը` փափուկ, փափուկ:
Տատի շալը` ծնկից պապի
Բերեց թոռան
Մեջքին կապի,
Որ լավանա
Մրսած տեղը,
Տաքն է տատի
Միակ դեղը:
Տատի շալը
Դեղ է կարգին
Ձմռան ցրտից
Մրսածներին:
Տատի շալը
Սիրուն, նախշուն,
Առնես վրադ
ՈՒ մտնես քուն:
Երազ տեսնես
ՈՒ հիանաս,
Հենց որ զարթնես,
Առողջանաս:

Ով ինձ օգնի

Գարնան անուշ օրերին
Ծառը ժպտաց բոլորին
Ասաց. "Ով որ ինձ օգնի
Ես չեմ թողնի որ շոգի,
Տերևներով հով կանեմ,
Ամռան շոգին զով կանեմ,
Որ ազատեք ինձ նորից
Թրթուռներից որդերից,
Ծարավ լինեմ ինձ տաք ջուր,
Եվ աշնանը գաք ինձ հյուր,
Կողովները ձեր պես-պես
Համով մրգով լցնեմ ես":

Ձնեմարդը

Փաթիլները ճերմակ ու թաց,
Հանկարծ վերից թափվեցին ցած,
Չհասցրին իջնել գետնին,
Մեկը նստեց Հայկի գլխին,
Մեկն ականջին, մեկն էլ՝ քթին,
Ու ծածկեցին արագ զվարթ,
Հայկը դարձավ մի ձնեմարդ:
Փոքրիկները, որ բակ եկան,
Մոտ վազեցին և ի՜նչ տեսան.
Մի պատրաստի լավ ձնեմարդ,
Ո՞վ էր շինել, չիմացան այդ,
Բակ կանչեցին նաև Հայկին...
Տղաների ձայնը ուժգին
Լցրեց բակը զրնգոցով,
Մոր ականջին հասավ, ահով
Մայրը ելավ, դուռը բացեց,
Միանգամից բակ շտապեց,
Հասավ, գրկեց ձնեմարդին,
Ձնեմարդին, փոքրիկ Հայկին,
Ու զարմացան տղա, աղջիկ...
Ձնեմարդը Հայկն էր կարճլիկ:

 



Հեքիաթագիր Հակոբ Մուշի հեքիաթները՝  այստեղ:


































 

Սուքիաս Աղալարյան

***

-
Սիրելի Արամ,
Եկ ինձ մոտ, բալես,
Հավը քեզ համար

Ձու է ածել, տես...

- Չէ, ձու չեմ ուզում,
Իմ սիրելի տատ,
Կուզեմ, որ հավը
Ածի շոկոլադ:

Գազանանոցում

Ես փղին տեսա.
Հսկա և ուժեղ,
Նման կենդանի
Չկա ոչ մի տեղ:

Բայց չգիտեի՝
Ինչպես տայի հաց.
Երկու կողմից էլ
Պոչեր են կախված:

***

Հանկարծ մթագնած
Երկնում կապուտակ
Արևը մտավ
Սև ամպերի տակ:

Եվ հետո ամպը
Ահեղ գոռգոռաց
Թելեր թափվեցին
Սև ամպերից ցած:

Բադիկը իսկույն
Սուզվեց գետում տաք,
Որ չթրջվի
Հորդ անձրևի տակ:

****

Նավակ նստեցին
Վանիկն ու Սաքոն
Եվ զբոսնեցին
Գետի հոսանքով:

Հետո դեմ ելան
Ալիքներ մեծ-մեծ,
Թեքված նավակը
Հանկարծ ջուր լցվեց:

Որպեսզի ջուրը
Թափվի նավակից,
Նրանք անցք բացին
Նավի հատակին:

***

Նորիկը ծառին
Տեսավ խնձորներ,
Ջուրն իր բերանից
Արդեն գնում էր:

Բարձրացավ ծառը,
Խնձորը պոկեց,
Ու հենց այդ պահին
Պահակն հայտնվեց:

Վախից Նորիկի
Թուքը չորացավ.
Պատկերացրեց
Փափուկ տեղին ցավ:

-Քամին խնձորը
Գցել էր ծառից,
Եկել եմ, պապիկ,
Կախեմ իր տեղից:

Պապ Շոգեքարշը

Իր գիրկն առած փոքրիկ թոռին
Պապը նստել էր աթոռին:

Անչափ բարի պապիկը մեր
Շոգեքարշ էր մի ալեհեր:

Ծունկը վեր ու վար էր անում,
Շոգեքարշի սուլոց հանում:

Կյանքի ճամփով տանում է վեր,
Տալիս խորհուրդ ու խրատներ:

Բայց հանկարծ կանգնեց
Շոգեքարշն անուժ,
Քնեցին գրկված
Պապն ու թոռն անուշ: