ՆԱԽՈՐԴ ԷՋ
Հաբեթ ՄուրադյանԴոֆինը նաիրական
Ղարաբաղի Ազգային
խորհրդի նախագահ
Արթուր Մկրտչյանի հիշատակին`
Սպանված Ստեփանակերտում 1992 ապրիլի
14 ին
19:15 – իր տանը
Ծանր քամիների ոռնոցի ներքո թագադիր –
նորօրյա Դոֆինը նաիրյան`
հույսն ու ապավենը ցեղի մարտնչող –
դավադիր գնդակից խոցված – մեռած է. չկա...
Քո
թագադրմամբ
մեր
արքայական արյան կորուսյալ արժանապատվությունն էր
դարձել ետ –
դեպի հոգիներս մրափող, խուլ, անհաղորդ,
դեպի սրտերս կասկածից ժանգոտվող...
Արկերի որոտի ներքո՝
մի
որոտընդոստ արթնացմամբ ցեղի արյան,
մեր
անհանգիստ Սահմանին Արևելյան,
և
ողջ նաիրյան ցեղի համար –
ընդունեցիր պսակը փառքի, մաքառման, զոհի –
արյունլվա ցեղի վրա կրկին "Ողորմեան" ծավալելու...
Եվ
արդ,
պատուհասների օրինաչափությամբ մի անխափան –
պատառոտված կրծքով –
կրկին հավերժանում է փառքը
արդեն որերորդ դոֆինի նաիրական, -
ու
մի պոետ,
որ
անարցունք ու բիրտ էր ց արդ,
սրտով կարծր էր ու համառ էր հավատի մեջ –
դարերի կարգին հնազանդ
ողբն է վավերում ի լուր
և
ի հեճուկս...